Թեստեր
Թեստ «Ձեր խառնվածքը»
Ձեզ են ներկայացվում 80 պնդումներ:
Նշե´ք այն կետերը, որոնք համապատասխանում են Ձեր բնույթին:
1. Անտքնաջան եք և փութագար։
2. Անզուսպ եք և բռնկվող։
3. Անհամբեր եք։
4. Մարդկանց հետ հարաբերություններում կտրուկ եք և ուղիղ։
5. Վճռական եք և նախաձեռնող։
6. Համառ եք։
7. Հնարամիտ եք վեճում։
8. Աշխատում եք պոռթկումներով։
9. Հակված եք ռիսկի։
10. Հիշաչար և վիրավորվող չեք։
11. Ունեք արագ, կրքոտ, սակայն անհավասարաչափ ինտոնացիայով խոսք։
12. Անհավասարակշռված եք, հակված եք լինելու դյուրաբորբոք։
13. Ագրեսիվ կռվարար եք։
14. Թերությունների նկատմամբ անհամբեր եք։
15. Ունեք արտահայտիչ դիմաշարժություն։
16. Ընդունակ եք արագ գործելու և որոշում կայացնելու։
17. Ձգտում եք նորին։
18. Ունեք կտրուկ պոռթկուն շարժումներ։
19. Դրված նպատակին հասնելու համառություն ունեք։
20. Հակված եք տրամադրության կտրուկ փոփոխության։
21. Կենսուրախ եք։
22. Գործունյա և աշխույժ եք։
23. Հաճախ գործն ավարտին չեք հասցնում։
24. Հակված եք Ձեզ գերագնահատելու։
25. Շատ արագ ընկալում եք նորը։
26. Հեշտ եք տանում տհաճություններն ու անհաջողությունները։
27. Հեշտ եք հարմարվում տարբեր իրավիճակներին։
28. Խանդավառությամբ եք սկսում ցանկացած նոր գործ։
29. Եթե գործն անհետաքրքիր է, արագ «սառչում» եք։
30. Մի գործից մյուսին արագ եք անցնում։
31. Նեղվում եք առօրեականությունից և միօրինակությունից։
32. Շփվող եք։
33. Նոր մարդկանց հետ կաշկանդված չեք։
34. Տոկուն եք և ընդունակ աշխատելու։
35. Ունեք բարձր կենդանի խոսք։
36. Անսովոր իրավիճակում պահպանում եք ինքնատիրապետումը։
37. Միշտ բարյացակամ տրամադրություն ունեք։
38. Հեշտ եք քնում և հեշտ` արթնանում
39. Հակված եք երբեմն սահել մակերեսայնորեն։
40. Երբեմն շտապողականություն եք ցուցաբերում որոշումներում։
41. Հանգիստ եք և սառնարյուն։
42. Հետևողական եք և հուսալի։
43. Զգույշ եք և շրջահայաց։
44. Կարողանում եք սպասել։
45. Լռակյաց եք, չեք սիրում դատարկ խոսել։
46. Ունեք հանգիստ, հավասարաչափ և առանց զգացմունքների խոսք։
47. Զուսպ եք և համբերատար։
48. Գործը հասցնում եք ավարտին։
49. Ուժերն իզուր չեք ծախսում։
50. Խստորեն հետևում եք աշխատանքում կարգուկանոնին։
51. Հեշտությամբ զսպում եք պոռթկումները։
52. Նախատիքի և հավանության հանդեպ քիչ զգայուն եք։
53. Չարասիրտ չեք, հանդուրժող եք կծու խոսքի նկատմամբ։
54. Հաստատուն եք հայացքներում և հարաբերություններում։
55. Դանդաղորեն եք ընկնում աշխատանքային հունի մեջ։
56. Ընդհանուր առմամբ խաղաղասեր եք։
57. Հավասար եք բոլորի հետ հարաբերություններում։
58. Սիրում եք կոկիկություն և կարգուկանոն։
59. Տոկուն եք։
60. Դժվարությամբ եք ընտելանում նոր պայմաններին։
61. Ամաչկոտ եք։
62. Նոր իրավիճակներում կորցնում եք Ձեզ։
63. Դժվարությամբ եք շփվում անծանոթ մարդու հետ։
64. Չեք հավատում Ձեր ուժերին։
65. Հեշտությամբ եք տանում մենակությունը։
66. Անհաջողությունների դեպքում ընկճվում եք ու շվարում։
67. Հակված եք ներամփոփվելու։
68. Արագ ուժասպառ եք լինում։
69. Խոսում եք գրեթե շշուկով։
70. Տպավորվող եք մինչև արցունքներ։
71. Նախատիքի և հավանության հանդեպ շատ զգայուն եք։
72. Բարձր պահանջներ եք ներկայացնում Ձեզ և ուրիշներին։
73. Հակված եք կասկածամտության։
74. Չափազանց զգայուն եք և դյուրահավատ։
75. Չափազանց խռովկան եք։
76. Ծածկամիտ եք ու չշփվող։
77. Քիչ ակտիվ եք ու երկչոտ։
78. Խոնարհաբար հնազանդվող եք։
79. Ձգտում եք առաջացնել շրջապատի կարեկցանքն ու օգնությունը։
Իսկ հիմա մի փոքր համբերություն: Մի փորձեք գտնել հարցերի պատասխանները: Դեռ կհասցնեք այդ անել: Թեստի արյունքներին կծանոթանաք մի փոքր ուշ: Սկզբում ծանոթացեք խառնվածքի տեսակների նկարագրությանը Ա Պ Չեխովի ներկայացմամբ: Բժիշկ Չեխովը, ով հանգամանորեն ուսումնասիրել է հոգեվերլուծությունը, փայլուն բնութագրել է խառնվածքի չորս տեսակներից յուրաքանչյուրը:
Խոլերիկ՝ մաղձոտ է, դեմքով դեղնա-մոխր… Աչքերը շարժվում են ակնախոռոչներում` ինչպես «սոված գայլեր»: Ձղագրգիռ է: Խորապես համոզված է, որ ձմռանը «սատանան գիտե, թե ինչ ցուրտ է», իսկ ամռանը` «սատանան գիտե, թե ինչ շոգ է»:
Կատակներ չի ընդունում: Որպես ամուսին և ընկեր` անտանելի է, որպես ենթակա՝ դժվար է պատկերացնել, որպես ղեկավար՝ անտանելի և անցանկալի:
Կին-խոլերիկ՝ շրջազգեստով սատանա, կոկորդիլոս:
Սանգվինիկ՝ հաստատուն է իր անկայունության մեջ... Նրա վրա հեշտ և արագ են ազդում բոլոր տպավորությունները, այստեղից էլ գալիս է թեթևամտությունը... Կամ երբեք ոչինչ չի կարդում, կամ հափշտակությամբ է կարդում: Միայն զբաղվում է նրանով, ինչ սիրում է: Պատահական է ամուսնանում: Մշտապես պատերազմում է զոքանչի հետ:
Կին-սանգվինիկ՝ ամենահանդուրժելի կինն է, եթե նա հիմար չէ:
Ֆլեգմատիկ՝ ամենասովորական կոպիտ արտաքին ունի: Միշտ լուրջ է, քանի որ ալարում է ծիծաղել: Բոլոր հնարավոր հանձնաժողովների, նիստերի, արտակարգ ժողովների պարտադիր անդամ, որոնցից սակայն ոչինչ չի հասկանում և ննջում է առանց խղճի խայթ զգալու: Ամուսնության համար ամենահարմար մարդն է, համաձայն է ամեն ինչի, հարմարվող է և չի տրտնջում: Երջանիկ է ծառայության մեջ:
Կին-ֆլեգմատիկ՝ ծնվել է զոքանչ դառնալու համար, նրա իդեալը զոքանչ լինելն է:
Մելանխոլիկ՝ արցունքոտվելու պատրաստ կապտա-մոխրագույն աչքեր: Հակված է մելամաղձության: Վշտալի և լալահառաչ ձայնով տեղեկացնում է հարազատներին, որ կատվախոտի կաթիլներն իրեն այլևս չեն օգնում... Նրա հոգևոր կտակը վաղուց արդեն պատրաստ է...
Կին մելանխոլիկ՝ ամենաանտանելի, ամենաանհանգիստ էակներն են: Որպես կին հասցնում են բթացման, հուսահատության և ինքնասպանության: Լավ է միայն նրանով, որ նրանից հեշտ է ազատվել:
Այժմ անդրադառնանք թեստի բովանդակությանը: Այն հնարավորություն է տվել որոշել Ձեր խառնվածքի տեսակը: Ավելի շուտ ոչ թե հստակ տեսակ, այլ` տեսակների համադրություն, քանի որ հենց «տեմպերամենտ»՝ բարը լատիներեն նշանակում է խառնուրդ: Մենք բոլորս էլ տարբեր տեսակների բնորոշ որոշակի գծերի խառնուրդ ենք:
Այսպիսով` հաշվենք:
Հաշվեք քանի հարց եք նշել: Դրանք նշենք Ա տառով: Առանձին-առանձին հաշվեք` 1-20 (Բխ) պնդումներում քանիսն եք նշել, նույնը՝ 21-40 (Բս), 41-60 (Բֆ), 61-80 (Բմ) պնդումներում: Բ տառին հարող ինդեքսը խառնվածքի տեսակի առաձին տառն է:
Այժմ պարզ բանաձևով հաշվենք խառնվածքի տարբեր տեսակների տոկոսային համադրությունը:
Խ խ=Բխ:Ախ%
Խֆ=Բֆ:Ախ%
Խս=Բս:Ախ%
Խմ =Բմ : Ախ%
Սա հաշվելուց հետո ծանոթանանք նշված տեսակներից յուրաքանչյուրի ավելի ընդգկուն բնութագրին:
Ծանոթանալով տարբեր խառնվածքների «խառնուրդին», որը բնորոշ է Ձեզ, մի վշտացեք, եթե ինչ-որ բան չի համապատասխանում Ձեր սպասելիքներին: Հիշե´ք, որ չկան լավ կամ վատ խառնվածքներ, կա վատ բնավորություն, որի համար բնությունն արդեն պատասխանատու չէ:
Անվիճելի է, որ օժտվածությունն անմիջականորեն կապված չէ խառնվածքի հետ: Տարբեր տաղանդավոր մարդիկ պատկանել են խիստ նյարդային գործունեության տարբեր տեսակների: Այսպես. դատելով եղած տվյալներից, Ջորդանո Բրունոն և Պուշկինը սանգվինիկներ են եղել (խոլերիկին բնորոշ գծերի համադրությամբ): Հայտնի է, որ Պուշկինն աշխույժ բնավորություն է ունեցել, եղել է լավատես, դյուրըմբռնող, հետաքրքրված` կյանքի ամենատարբեր կողմերով:
Դարվինն, անխոս, եղել է ֆլեգմատիկ, հայտնի են նրա մեթոդականությունը, հետևողականությունը, գիտության մեջ համառությունը: Սակայն դրա հետ մեկտեղ հայտնագործություններն ու գիտական եզրահանգումները նրան հեշտությամբ չէին տրվում: Դարվինը խոստովանում էր, որ թույլ հիշողություն ունի: Հետաքրքիր է այն, որ անձնական կյանքում նա եղել է համեստ, տնտեսող, անձնավորություն` չափի մեջ:
Շոպենը տիպիկ մելանխոլիկ էր: Երաժշտության մեջ արտահայտվել են նրա կասկածները, հոգեկան անհանգստությունն ու գերզգայունությունը: Պատահական չէ, որ նրա գրչին է պատկանում հայտնի «Թաղման քայլերգը»:
Մելանխոլիկ գծերով առանձնացել են Նադսոնը (այդ մասին է խոսում նրա ստեղծագործությունը), հավանաբար նաև` Լևիտանը (հիշենք նրա խոցելիությունը):
Գերնյարդային գործունեության թույլ տեսակին էր պատկանում Ն. Վ. Գոգոլը: Մասնավորապես. «Մեռած հոգիներ»-ի երկրորդ հատորի ձեռագրի այրումը, ճնշվածությունը, կասկածամտությունը, որոնք զարգացել էին նրա մոտ կյանքի վերջին տարիներին, նրա հոգեկան սևեռուն վիճակից էր: Դա արտաքնապես արտահայտվեց նաև նրա ընդգծված հոգևորականության մեջ: Այստեղ տեղին է Ի. Պ. Պավլովի խոսքերը` «կրոնը պետք է թույլերին»:
Առարկող են Ստենդալի խոսքերը՝ «Խոլերիկությունն ականավոր մարդկանց խառնվածք է»: Այո, այս խումբն արժանի է առանձին խոսակցության: «Կարմիրը և սևը» գրքի հեղինակի մտքի ճշմարտացիությունն, իրոք, ունի որոշակի ապացույցներ: Մասնավորապես. տիպիկ խոլերիկներ են եղել Պետրոս I-ը, Մարատը, Նապոլեոնը: Հիշենք, թեկուզ, Պետրոս I-ի անդադրուն եռանդը Պոլտավայի ճակատամարտի ժամանակ` Նևայի մոտակայքի ճահիճներում, որտեղ «դեպի Եվրոպա պատուհան էր բացվում»: Բուռն եռանդի տեր էր Ֆրանսիական հեղափոխության հանճար, «ժողովրդի բարեկամ» Ժան-Պոլ Մարատը: Բավական է հիշել, թե ինչպես դեպքերի բուռն հորձանուտում նա նաև օրական թերթ էր հրատարակում:
Ինչպե՞ս հասկանալ նման օրինակները: Մեր կարծիքով խոլերիկները կյանքի ճգնաժամային պահերին` խառնվածքի մյուս տեսակների համեմատությամբ, ունեն մի կարևոր առավելություն. ընդունակ են էներգիայի հզոր պոռթկման և, հետևաբար, աշխատունակության և վճռականության դրսևորման:
Բնականաբար, այս խառնվածքն անթերի չէ: Խոլերիկները հակված են` նույնիսկ շատ հաճախ, նյարդային խանգարումների: Հիշենք. նրանց, ինչպես մելանխոլիկներին, դասում են «նևրոզ մատակարարողների» թվին: Օրինակ. նույն Բոնապարտը՝ «ուժեղ կամքի տեր մարդկանցից ամենաեռանդունը», քաղաքական անհաջողությունների պահին անսովոր փոքրոգիություն էր ցուցաբերում: Պյոտր I-ն ու Լյութերը տառապում էին էպիլեպսիայով:
Զորավարների, քաղաքական գործիչների, ժողովրդական տրիբունների շարքում ֆլեգմատիկները գրեթե անհայտ են, բայց արդյունաբերության ու գիտության մեջ այս տեսակին բնորոշ աշխատասիրությունն ու մեթոդականությունը մեծ արդյունքներ են ունենում:
Կարդացեք նաև
adme.ru-ն գրաֆոլոգիա գիտության միջոցով, որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ, պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը...
Ճապոնացիների համար արյան խումբն ունի ճիշտ այնպիսի նշանակություն, ինչպես կենդանակերպի նշաններն Արևմուտքում: Gogetnews.info-ն ներկայացնում է որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է արյան խումբը որոշում բնավորությունը...
Մարդու բնավորության և նրա վարքագծի վրա ազդում է այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է նա ծնվել, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները: Իրենց ենթադրությունը հաստատելու համար մասնագետներն ուսումնասիրել են...
Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին...
Բնությունը մարդկանց տարբեր շուրթեր է տվել, դա հենց այնպես չէ: Շրթունքների ձևը շատ բան կարող է ասել կանանց մասին...
Ականջները պարզապես լսողության օրգան չեն: Ականջների ձևից ելնելով, վաղ ժամանակներից, որոշել են մարդու ներուժը, իսկ բժիշկներn ականջի գույնով ախտորոշել և բուժել են հիվանդություններ...
Մատների երկարության տարբերությունը շատ բան կարող է հուշել բնավորության, նախընտրությունների ու մարդկային որակների մասին։ Ներկայացնում ենք բրիտանացի գիտնականների եզրակացությունը...
Գույնը համարվում է հոգեհուզական վիճակի, խառնվածքի, բնավորության արտահայտման հիմնական տարրերից մեկը: Այս կամ այն իրն ընտրելիս մենք կարող ենք ռացիոնալ ձևով ինքներս մեզ պատճառաբանել այդ ընտրությունը...
Ծիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն...
Ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք իմաստ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ո՛չ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն...
Մարդիկ շփվելիս, իրենք էլ դա չնկատելով, հաճախ օգտագործում են ժեստեր: Զրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժեստերին, դիմախաղին և մարմնի շարժումներին...
Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն